Ստուգվել է ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն, 21-ը ստացել է ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր, աշխատանքները շարունակվում են

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) մանագետ֊տեսուչներն արդեն մեկուկես ամիս է համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ են անցկացնում Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում։

Ընդհանուր առմամբ ստուգվել է ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն (105,4 հեկտար), որոնցից 21-ը (85,7 հեկտար) ստացել են Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու արտոնագիր։
ՀՀ ՍԱՏՄ և ՌԴ գործընկեր կազմակերպության` Ռոսսելխոզնադզորի, համատեղ աշխատանքները շարունակվում են, սպասվում են Ռուսաստան ծաղկի արտահանման նոր արտոնագրեր։

Related posts

Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Թուրքիայի արտահանումը հարևան երկրներ գերազանցել է 23.4 մլրդ դոլարը

Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը