Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։

Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանզիմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող, ինչպես նաև 2026 թվականի գարնանը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչկան հարցեր։

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին