Կառավարության անդամների քննարկման հաջորդ թեման 63-72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացմանն ուղղված աջակցության ծրագիրն էր։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանի ներկայացմամբ՝ նախաձեռնությունը նպատակ ունի խթանել ավագ սերնդի տնտեսական ակտիվությունը՝ հնարավորություն տալով քաղաքացիներին սեփական փորձն ու գիտելիքները վերածել բիզնես նախաձեռնությունների։ 62, 63 և նունիսկ 72 տարեկան քաղաքացիները դեռևս տարեց չեն,- ասել է վարչապետը։