Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորություններին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարար Միրզոյանն անդրադարձել է նախորդ շաբաթ Վաշինգտոնում նախագահ Թրամփի ներգրավվածությամբ կայացած քննարկումների արդյունքներին, որոնք կարևոր նշանակություն ունեն Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովման համար:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի կողմից այդ տեսլականը կիսելու և գործընթացում ցուցաբերված աջակցության համար:
Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել երկու երկրների միջև փոխշահավետ և ռազմավարական ուղղվածություն ունեցող գործընկերության ընդլայնման շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և տրանսպորտային ցանցի զարգացման միջոցով ընձեռնվելիք հնարավորություններին:

Related posts

Ներկայացվել է ՀՀ-ում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի թվայնացման նպատակով ներդրվող առցանց հարթակի տարբերակը

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր. Լևոն Ազիզյան

Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի լավագույնը․ ծանրամարտի պատանիների հավաքականը վերադարձել է Հայաստան