Սիբիհան Բայրամովին շնորհավորել է Հայաստանի հետ կարգավորման հարցում առաջընթացի կապակցությամբ

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Անդրեյ Սիբիհան, քննարկել են Բաքվի և Կիևի միջև գործընկերության արդիական հարցերը, ներառյալ՝ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և հումանիտար ոլորտներում:

Սիբիհան շնորհավորել է Ադրբեջանին՝ Վաշինգտոնում ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի կապակցությամբ:

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Բաքվին մարդասիրական օգնության և տուժած տարածքների վերականգնմանն աջակցելու համար, ինչպես նաև տեղեկացրել հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքի մասին:

Երկուստեք ընդգծվել է միջկառավարական հանձնաժողովի դերը երկկողմ կապերի զարգացման գործում։

Related posts

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին

Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը