ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

Վայքում ՔՊ-ն ստացել է ամենաշատ ձայները: 18 տեղամասերի արդյունքներով՝ 96.11% կամ 4186 ձայն, Արմավիր համայնքում՝ 29 տեղամասերի արդյունքներով՝ 96.07% կամ 13 395 ձայն, Գառնիում՝ 9 տեղամասի հաշվարկներով՝ 94.23%՝ 3235 ձայն, Վարդենիսում՝ 39 տեղամասի արդյունքներով՝ 93.78 տոկոս՝ 9 530 քվե, Գորիսում՝ 33 տեղամասի հաշվարկներով՝ 93.57%՝ 13 959 ձայն, Ջերմուկում՝ 5 տեղամասերի արդյունքներով՝ 92.76%՝ 2615 ձայն, Ախուրյանում՝ 38 տեղամասերի հաշվարկներով՝ 92.34% կամ 10 838 ձայն, Հրազդանում՝ 33 տեղամասի հաշվարկներով՝ 90.82%՝ 17 195 ձայն:

Միայն Ստեփանավանում է, որ 21 տեղամասի արդյունքներով՝ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը՝ քվեների 41,54 տոկոսը՝ 5504 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 35,32 տոկոսը՝ 4681 ձայն։ Երրորդ տեղում է հայտնվել «Ուժեղ Հայաստանը»՝ 19,68 տոկոսով՝ 2609 ձայնով։

Իսկ եղեգնաձորում 30 տեղամասի արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 48.06 տոկոս՝ 7382 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 46.86 տոկոս՝ 7197 ձայն:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի 10 մարզերի 21 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն։ Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ին։

Թվով 19 համայնքներում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ երկու համայնքներում՝ Շամիրամում և Ֆիոլետովոյում՝ մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։

Ավելին՝ այստեղ:

Related posts

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր

Ինչ է փոխվելու Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում. Թորոսյանը մանրամասնել է․ տեսանյութ

ՀԷՑ-ը հունվար-սեպտեմբեր ամիսներին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետական բյուջե, քան 2023-ի նույն ժամանակահատվածում. Ռոմանոս Պետրոսյան