Brexit-ը չի արդարացրել բրիտանացիների բոլոր սպասելիքները, հատկապես միգրացիայի հարցում. Բըրնհեմ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ երկիրը չի վերադառնա Եվրոպական Միություն ներկայիս խորհրդարանի ընթացիկ գումարման ընթացքում, սակայն ապագայում հնարավոր է համարել նման հնարավորությունը՝ հաղորդում է dpa-ն:

Նա ընդգծել է, որ մտադիր չէ անտեսել «հանրային կամքը» և կհետևի Լեյբորիստական ​​կուսակցության նախընտրական խոստումներին։

Միևնույն ժամանակ, Բըրնհեմը հույս է հայտնել իր կենդանության օրոք տեսնել Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄ և հայտարարել է Բրյուսելի հետ ավելի շահավետ համաձայնության հասնելու մտադրության մասին:

Նրա խոսքով ՝ Brexit-ը չի արդարացրել բրիտանացիների բոլոր սպասելիքները, հատկապես՝ միգրացիայի հարցում: ԵՄ-ից դուրս գալուց հետո երկիրը կորցրել է վերահսկողության մեխանիզմների մի մասը, այդ թվում ՝ անօրինական միգրանտների վերադարձի հետ կապված։

Related posts

Թվային պատկեր` Ախուրյանի և Արթիկի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր»-ի մարտկոցներ արտադրող գործարանի վրա

Փարիզը 10 երկրի հետ քննարկում է Ֆրանսիայի՝ միջուկային զսպման ծրագրին միանալու հարցը. Մակրոն