«Միջանցքի» հարցը փոխարինվել է տարանցիկ ճանապարհով՝ ՀՀ լիակատար ինքնիշխանության ներքո. Մոհաջերանի

Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության նվազեցմանը և ամուր կայունության հաստատմանը՝ հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին:

Նրա խոսքով՝ այդ աջակցությունը հիմնված է տարածաշրջանի երկրների համաձայնեցրած սկզբունքների վրա: Պաշտոնյան ընդգծել է Թեհրանի երեք անսասան սկզբունքները՝ իրենց տարածքի նկատմամբ երկրների լիակատար ինքնիշխանության պահպանումը, բոլոր պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանությունը և միջազգային սահմանների ցանկացած փոփոխության վճռական հակազդեցությունը, հավելել՝ Բաքվի և Երևանի վերջին համատեղ հայտարարության մեջ այդ սկզբունքները հաշվի են առնվել:

Մոհաջերանին ընդգծել է, որ տեղի ունեցած առանցքային փոփոխություններից մեկը «Զանգեզուրի միջանցք» կոչված վիճահարույց ծրագրի չեղարկումն էր:

«Ըստ կողմերի՝ միջանցքի հարցը հանվել է օրակարգից և փոխարինվել տարանցիկ ճանապարհով՝ Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո»,- Mehr գործակալության փոխանցմամբ՝ նշել է Մոհաջերանին իր հոդվածում:

Նա հերթական անգամ հիշեցրել է Իրանի դիրքորոշումը, որ արտատարածաշրջանային դերակատարների միջամտությունը կարող է երկարաժամկետ բացասական հետևանքներ ունենալ խաղաղության ու կայունության համար:

Related posts

Հայտնի է «Հայաստան» դաշինքի ցուցակից մանդատ ստացած պատգամավորների անունները

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները