Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ՝ Ձեզ խաբել են, չկա 10 տոկոսանոց անկում գյուղատնտեսության մեջ

Ես հեռու եմ այն մտքից, որ Նարեկ Կարապետյանը կարդում է ու չի հասկանում։ Ես կարծում եմ, որ Նարեկ Կարապետյանը պարզապես չի կարդում և իրեն խաբում են ու սխալ զեկուցում (որպես կանոն՝ իր կողմից քաղաքական հայտ ներկայացնելուց հետո)։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ պապոյանը՝ անդրադառնալով Կարապետյանի ելույթին։

«Պարոն Կարապետյան, ասեք, թե որտեղի՞ց եք վերցրել գյուղատնտեսության մեջ այդ 10% անկման տվյալը։

Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են, սխալ են զեկուցել և չկա 10 տոկոսանոց անկում գյուղատնտեսության մեջ։

Վիճակագրական ծառայությունն արձանագրել է, որ ռուսական մեծածավալ սահմանափակումների ու ոչ բարենպաստ բնակլիմայական պայմանների (օրինակ ծիրանի ցածր բերք) ֆոնին մեր գյուղատնտեսությունը այս տարվա 9 ամիսներին կրճատվել է ընդամենը 4,8 տոկոսով, այն դեպքում, երբ սահմանափակումները սկսելու ժամանակ նույն «ուժեղները» մեր գյուղատնտեսության վախճանն էին գուժում»,- գրել է Պապոյանը։

Նախարարը գրառմանը կից՝ նաև տեսանյութէ վերահրապարակել։

Related posts

Ռուսաստանն ի վիճակի է իրացնել իր գազի ամբողջ ծավալը այլ շուկաներում, եթե Եվրոպան հրաժարվի դրանից. Նովակ

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ԱԺ նախագահն ու պատգամավորները

Փոխվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լոգոն