Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ԱԺ նախագահն ու պատգամավորները

27 տարի առաջ հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում կատարված ոճրագործության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Պետական և քաղաքական գործիչների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահներ Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, զոհվածների հարազատներն ու աշխատակազմի ներկայացուցիչները:

Related posts

Փոխվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լոգոն

Կարեն Ասլանյանը դարձել է Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ ոստիկանությունն իրազեկում է