ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

Հարգելի գործընկերներ, ուղիղ 27 տարի առաջ՝ այս օրը, այս դահլիճում, ահաբեկչական գործողության հետևանքով սպանվեցին այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, վարչապետը, Կառավարության անդամ, պատգամավորներ։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել այս ոճրագործության զոհերի հիշատակը։ Այս խոսքերով սկսեց ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնենք՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ։

Related posts

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ԱԺ նախագահն ու պատգամավորները

Փոխվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լոգոն

Կարեն Ասլանյանը դարձել է Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին