Ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի Հայաստան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի Հայաստան։

Գրիգորյանն այդ մասին ասել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

– Պարոն Գրիգորյան, Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ հայտարարությունը արդյոք վերաբերու՞մ է նաև Ռուսաստանից Հայաստան երկաթուղով մատակարարվող բեռներին։  

Այո, և այս պահին Ռուսաստանից դեպի Հայաստան հացահատիկ տեղափոխող գնացքն արդեն անցնում է Ադրբեջանի տարածքով՝ դեպի Վրաստան: Ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի Հայաստան: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ բարձր եմ գնահատում ադրբեջանցի և ռուս իմ գործընկերների այս ուղղությամբ կատարած աշխատանքը: Այս իրադարձությունը մեծ նշանակություն ունի փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման  համար:

 

Related posts

Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ՝ Ձեզ խաբել են, չկա 10 տոկոսանոց անկում գյուղատնտեսության մեջ

Ռուսաստանն ի վիճակի է իրացնել իր գազի ամբողջ ծավալը այլ շուկաներում, եթե Եվրոպան հրաժարվի դրանից. Նովակ

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ԱԺ նախագահն ու պատգամավորները