Ծանրորդներ Ալեքսանդրա Գրիգորյանը և Տիգրան Կարապետյանը` Եվրոպայի առաջնության լավագույն ծանրորդներ

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականների անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը և Տիգրան Կարապետյանը  ճանաչվել են Եվրոպայի առաջնության լավագույն ծանրորդներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է, երիտասարդական ընտրանին՝ 4-րդը, իսկ մինչև 23 տարեկանների թիմը՝ 2-րդը:

 

Related posts

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն