Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ

«Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավորները Պետդումա են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության անվտանգությունն ու պաշտպանունակությունը խաթարող կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ։ Այս մասին հայտնել է RTVI-ը՝ հղում անելով կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովին։

«Պաշտոնյայի գործողությունները, որոնք կատարվել են շահադիտական դրդապատճառներով, ուղղակիորեն խաթարում են քաղաքացիների անվտանգությունն ու երկրի պաշտպանունակությունը, պետք է հավասարեցվեն լրտեսությանը և դավաճանությանը, քանի որ դրանք իրենց էությամբ նաև ազգային շահերի դավաճանություն են»,- հայտարարել է Միրոնովը։

Նրա կարծիքով՝ նման հանցագործությունների համար պետք է սահմանվեն ամենախիստ պատժամիջոցները, այդ թվում՝ մահապատիժը։ Կից փաստաթղթերում նշվում է Չինաստանում, Վիետնամում և Թաիլանդում կիրառվող նմանատիպ պրակտիկան։ Չինաստանում «նման պատիժների հրապարակային կիրառումը հզոր կանխարգելիչ միջոց է», – RTVI-ը մեջբերում է բացատրական գրառումից։

Մահապատիժը՝ որպես պատժի բարձրագույն միջոց, պաշտոնապես գոյություն ունի Ռուսաստանում, բայց չի կիրառվում, քանի որ 1997-ին դրա նկատմամբ սահմանվել է անժամկետ մորատորիում:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից