ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից

ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին։

«Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում իրականությանը և ներկայացվում են որպես ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիազորագրեր, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր: Նման եղանակով զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից տարբեր ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ։

Տեղեկացնում ենք, որ ֆինանսական կազմակերպությունները հաճախորդների սպասարկման գործընթացում, որպես կանոն, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրերի կամ տեղեկանքների կիրառման անհրաժեշտություն չեն ունենում: Ուստի, եթե ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու ընթացքում Ձեզ ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրեր կամ տեղեկանքներ, կամ հղում է կատարվում նման փաստաթղթերի, հորդորում ենք ստուգել դրանց իսկությունը՝ կապ հաստատելով ՀՀ կենտրոնական բանկի հետ.

հեռ.՝ +374 10 592 592 (երկուշաբթիից ուրբաթ, 9։00-ից 18։00)

էլ. հասցե՝ secretariat@cba.am»,- ասվում է հաղորդագրությունում:

Related posts

Եթե հաստատվի, որ Սահմանադրության փոփոխությունը վերջին քայլն է, որը պակասում է մեր խաղաղությանը՝ գալի՞ս եք գնանք դրան. Միրզոյանը՝ ընդդիմությանը

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ