ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ։

Դիտարկվել են անձանց իրավունքների ապահովմանը, առողջական վիճակին, անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրմանն ու պատշաճ բժշկական հսկողությանն առնչվող հարցերը։

Թեև հացադուլ հայտարարելն անձի իրավունքն է, ՄԻՊ ներկայացուցիչները Աշոտ Բադալյանին հորդորել են դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով հացադուլի երկարատև ընթացքն ու առողջական վիճակի վրա հնարավոր բացասական հետևանքները։

Related posts

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Կլինի սովորական ռեժիմ. Մհեր Գրիգորյանը՝ TRIPP-ի շրջանակում ուղևորափոխադրումների մասին