Չինաստանը 16 արբանյակ Է ուղեծիր դուրս բերել տարբեր նպատակների համար

Չինաստանը տարբեր նպատակների համար Երկրի արեգակնային-սինխրոն ուղեծիր Է դուրս բերել 16 առեւտրային արբանյակներ: Այդ մասին, հաղորդել Է Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիան (CASC):

Հաջողությամբ արեգակնային-սինխրոն ուղեծիր են դուրս բերվել 16 առեւտրային արբանյակներ. առաքելությունը համարվել Է միանգամայն հաջող»,-ասվում Է CASC-ի հաղորդագրության մեջ: Կորպորացիայի տվյալներով՝ բոլոր 16 արբանյակները մշակվել եւ ստեղծվել են Changguang Satellite Technology ընկերության կողմից:

Դրանց թվում են «Ցզիլին-1 Գաոֆեն-03D» շարքի տասն օպտիկական արբանյակներ, որոնք պլանավորվում Է օգտագործել Երկրի հեռավար զոնդավորման եւ բարձր լուծաչափի պատկերներ ձեւավորելու համար: Նաեւ ուղեծիր են ուղեւորվել «Յունյաո-1» շարքի արբանյակային ապարատներ, որոնցից յուրաքանչյուրը հանդերձված Է երկարալիք ինֆրակարմիր ընդգրկույթի խցիկով, դրա օգնությամբ ապարատը կկարողանա ուսումնասիրել եւ հետեւել Երկրի մթնոլորտի փոփոխություններին, ինչպես նաեւ անցկացնել օդերեւութաբանական հետազոտություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Related posts

Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի համաձայնությունը. ԱԳՆ

Մոսկվան Կիևին առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում անցկացնել ուղիղ բանակցություններ

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին