ՇՀԿ+ ձևաչափի հանդիպումից առաջ տեղի է ունեցել դիմավորման և համատեղ լուսանկարի արարողություն

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպումից առաջ տեղի է ունեցել դիմավորման և համատեղ տեսալուսանկարահանման արարողություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել:

Ավելի վաղ վարչապետը հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Հիշեցնենք՝ վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

 

Related posts

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը

ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը