Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Զախարովա

«Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային ճարտարապետության ձևավորման հեռանկարներ չեն նշմարվում»։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արևմտյան երկրները փորձում են «ներթափանցել տարածաշրջան» իրենց ռազմական շինարարության և կառավարման չափանիշներով։ Այդ երկրները չեն կարող և մտադիր էլ չեն ապահովել տարածաշրջանի կայունությունը»,- նշել է նա։

Զախարովան ընդգծել է, որ Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Միևնույն ժամանակ ոչ ոք Հայաստանին բռնի ուժով չի պահում կազմակերպությունում։ Երկիրն իրավունք ունի գործի դնելու կանոնադրությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերը և դուրս գալու կազմակերպությունից՝ կատարելով առկա պարտավորությունները։

Related posts

Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները

Կրակովի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական GullivAir ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը