Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Անկախության օրվա առթիվ, որտեղ մասնավորապես նշված է․

«Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանք­ներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:

Բարձր եմ գնահատում Ուզբեկստանի արձանագրած նշանակալի առաջընթացը և երկրի զարգացմանն ուղղված լայնածավալ բարեփոխումները, որոնք Ձեր ղեկավարությամբ նոր հնարավորություններ են ստեղծում երկրի կայուն զարգացման, քաղաքացիների բարեկեցության բարձրացման և Ուզբեկստանի միջազգային հեղինակության ամրապնդման համար։

Վստահ եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, փոխադարձ հարգանքն ու վստահությունը, ինչպես նաև երկուստեք գործադրվող ջանքերը նոր խթան կհաղորդեն մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։

Համոզված եմ, որ առկա քաղաքական փոխըմբռնման և փոխադարձ վստահության հիման վրա կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել Հայաստանի և Ուզբեկստանի միջև հարաբերություններին և բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ՝ ի շահ մեր ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ուզբեկստանի ժողովրդին՝ բարեկեցություն և կայուն առաջընթաց»։

Related posts

Շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման հարցերը․ ՄԻՊ

Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը

Նոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներին