ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը

Արևելյան Եվրոպայի երկրների և ՄԱԿ-ի մշտական համակարգողների միջև կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի պատվիրակությունն անդրադարձել է տարածաշրջանի երկրների առջև ծառացած զարգացման ընդհանուր մարտահրավերներին, այդ թվում՝ տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, կլիմայի փոփոխությանը և թվային վերափոխմանը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Պատվիրակությունն ընդգծել է խաղաղության, կայունության և տարածաշրջանային փոխկապակցվածության նշանակությունը կայուն զարգացման և համատեղ բարգավաճման համար՝ միաժամանակ կարևորելով կանաչ անցման, նորարարության և կայուն ենթակառուցվածքների ոլորտներում տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է նաև իր աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը և բարձր գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի երկրի թիմի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Related posts

Կընդլայնվի ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շահառուների շրջանակը

Արենի տեսակի խաղողի մթերում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն կտրամադրվի

Nvidia-ն քննարկում է Հուանգին հեռացնելու հարցը ենթադրյալ լրտեսի հետ նրա սիրավեպից հետո