Անկարան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործում. Էրդողան

Բիշքեկում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունները հիմնված են եղբայրության և ռազմավարական դաշնակցության վրա, գոհունակություն է հայտնվել բոլոր ուղղություններով կապերի ընդլայնման կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության հետագա ամրապնդման շուրջ:

Լրատվամիջոցների տվյալով Ռեջեփ Էրդողանն Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ Անկարան միշտ շարունակելու է իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործում, և որ խաղաղությունը կենսական ուժ կդառնա տարածաշրջանի համար:

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ