Հիվանդացածների 5-6 տոկոսն է, որ հոսպիտալացման կարիք ունի. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում նկատվում է «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ այս շաբաթ պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում:

«Ինչ վերաբերում է հիվանդացածների շրջանում հոսպիտալացման տոկոսներին, այն տատանվում է 5-6 տոկոսի սահմաններում, այսինքն՝ հիվանդացածների 5-6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման: Սա միակ ուրախալի լուրն է այս ընթացքում, սրան են նպաստում ինչպես պատվաստվածների արդեն մեծաթիվ ընդգրկվածությունը, այնպես էլ շտամի որոշակի առանձնահատկությունները»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ արդեն առկա է հիվանդանոցային կարողությունների, մահճակալների ծավալման պլանը:

«Այս պահին մենք այն դեռ ամբողջովին չենք գործարկել և դա կանենք ըստ պահանջի: Ներկայումս վեց բժշկական կենտրոններ են ընդգրկված քովիդ բուժման մեջ: Ըստ կարիքի կծավալենք հավելյալ մահճակալային ֆոնդ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ