Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ զբոսաշրջության ակտիվությամբ պայմանավորված. ԱՆ

Կարմրուկի դեպքերը շարունակում են գրանցվել ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում: Համաճարակային իրավիճակը կարող է որոշակիորեն սրվել՝ ներկայումս զբոսաշրջության ակտիվությամբ պայմանավորված: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Շնորհակալ ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ին, միջազգային մեր մյուս գործընկերներին, որոնց հետ համատեղ անցկացվող իրազեկման արշավներն ուղղված են բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացմանը` ինչպես կարմրուկի բարդություններից խուսափելու, այնպես էլ կարմրուկի դեմ պատվաստումների նշանակության մասին, որոնք ուղղակի ազդեցություն ունեն կարմրուկով վարակվածության և մահացության նվազեցման վրա»,- նշված է գրառման մեջ:

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում