Գյումրիում բախվել են «Opel»-ն ու հղի կնոջը տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտպօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ: Ժամը 09:50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Գյումրի» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Opel» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը, այնտեղ գտնվող պացիենտ հղի կինը և «Opel»-ի վարորդը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ:

Related posts

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Ցանկացած մեկը, ով ձեռք կբարձրացնի ՀՀ ժողովրդի վրա, նրա ձեռքը կկոտրվի. Վահագն Ալեքսանյան

Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են կարգավորումը Գազայի հատվածում