Կայծակի հարվածից կովեր են սատկել

Սեպտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Այգեզարդ բնակավայրում տեղացած անձրևի ու ուժեղ ամպրոպի ժամանակ կայծակի հարվածից 8 կով, որոնք գյուղի տարբեր բնակիչներին են պատկանում, սատկել են:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, գյուղացիները կովերին հայտնաբերել են ընդհանուր օգտագործվող գոմում: Կովերից յուրաքանչյուրը գնահատվում է մոտ 800 հազարից մինչև 1 միլիոն դրամ:

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան