Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին: Այս մասին 1lurer.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ավագանու ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով:

Ազգային անվտանգության ծառայության իրականացրած միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ այս կիրակի սպասվող ավագանու համամասնական ընտրություններում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրությանը մասնակցելու և իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամների թեկնածուների օժանդակությամբ Ստեփանավանի տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների տվել է ընտրակաշառք։ Նա պատրաստվել է ընտրակաշառք տալ 3 տասնյակից ավելի ընտրողների նույնպես, ինչի համար առանձնացրել է յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարները, նշումներ կատարել և ցուցակներ կազմել։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկությունները հաստատող տեսաձայնագրություն է հրապարակել:

«Ուժեղ Հայաստանն» արձագանքել էր կուսակցության` Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի և համակիրների ձերբակալությանը։

Related posts

Սյունիքում ժամանակակից մաքսային և լոգիստիկ կենտրոն ստեղծելու նպատակով ՀՀ-ին 12 մլն եվրո կհատկացվի

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի հետ կապված իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ բացահայտված են. Գալյան

Խաղողի մթերում, համայնքային ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ․ Կառավարության հերթական նիստը