Գուսանագյուղում հայտնաբերվել են 270 գրամ մարիխուանա և կանեփի թփեր. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գուսանագյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը բակում կանեփ է աճեցնում, խորդանոցում՝ պահում մարիխուանա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Սեպտեմբերի 17-ին նա ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 29-ամյա երիտասարդի տան բակում և խորդանոցում հայտնաբերվեց 270 գրամ մարիխուանա և կանեփի 16 բույս։
Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան