Իսրայելի ուղղությամբ 150 հրթիռ և ԱԹՍ է արձակվել, դպրոցները փակվել են, հիվանդները տեղափոխվել են ապաստարաններ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ անցած գիշերվանից Լիբանանից և Իրաքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 150 հրթիռ և անօդաչու թռչող սարք։

Ըստ timesofisrael-ի, հրթիռային հարձակումները սկսվել են Լիբանանից և ուղղված են եղել Իսրայելի հյուսիսին, իսկ անօդաչու սարքերն ու թեւավոր հրթիռները արձակվել են Իրաքից։

Երկրի հյուսիսի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել ապաստարաններ, իսկ դպրոցները փակվել են:

Related posts

Գյումրին երիտասարդական ռիթմի ու ձգտումների կենտրոնում

Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆ

Թրամփի վարչակազմը նախատեսում է 927 միլիոն դոլար ծախսել Սպիտակ տան հիմնանորոգման համար. The Washington Post