Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար

Ուկրաինայում եվրոպական զորքերի ներկայությունը կհանգեցնի Ռուսաստանի դեմ պատերազմի՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրներում այժմ քննարկվում է այդ հարցը:

Կրեմլի ղեկավարի կարծիքով՝ Արևմուտքում տարբեր դերակատարներ սխալ քաղաքականություն են վարում անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում: Նա մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար:

«Մոսկվան բազմիցս հայտարարել էր, որ դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումն անընդունելի է»,- կրկնել է Պուտինը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը վստահեցրել է՝ Մոսկվան չի սպառնում եվրոպացիներին և հակամարտելու մտադրություն չունի։

«Բոլոր հարցերը լուծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- նշել է նա։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակը հույս էր հայտնել, որ մոտ ապագայում Ռուսաստանը, Ուկրաինան և Միացյալ Նահանգները եռակողմ բանակցություններ կանցկացնեն։

«Մոսկվան բաց է քննարկումների համար, բուն բանակցությունները սկսելու համար նախապայմաններ չկան»,- նշել էր Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստեղծված իրավիճակի վերաբերյալ սեփական տեսակետն ունի, և քիչ հավանական է, որ որևէ մեկը կարողանա ազդել դրա վրա։

Related posts

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և վարչապետի՝ ՀՀ այցելության հրավերները

Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը