Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Լրատվամիջոցների տվյալով՝ Ուկրաինայում հրթիռակոծվել են մի շարք խոշոր քաղաքներ: Զապորոժիեում խոշոր հրդեհ է բռնկվել: Օդեսա քաղաքում և Օդեսայի մարզում հարվածի տակ է հայտնվել նավահանգստային ենթակառուցվածքն ու բնակելի համալիրը։ Կրիվոյ Ռոգում հարվածել են արդյունաբերական ձեռնարկությանը։

Ռուսաստանի ՊՆ տվյալով էլ՝ այս գիշեր ՀՕՊ-ի հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Պենզայի, Ռոստովի, Սամարայի, Սարատովի մարզերում, Ղրիմում, Ազովի և Սև ծովերի ջրային տարածքների երկնքում։ Լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում մի շարք պայթյուններ են որոտացել: Դրանից հետո քաղաքում հրդեհներ են բռնկվել։

Related posts

Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և վարչապետի՝ ՀՀ այցելության հրավերները

Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին