Մեր ակտիվ պայքարի շրջանը վերսկսում ենք հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18:30-ին. Գալստանյան

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Վազգեն (Բագրատ) Գալստանյանը Սրբազան պայքարի ակտիվի և համակիրների հավաք է հրավիրել:

Գալստանյանը ելույթ ունենալով հայտարարել է պայքարը շարունակելու մասին:

«Մայիս ամսից անընդհատ լսում ենք, որ շարժումը մարել է կամ մարում է՝ ոմանց մոտ ուրախություն առաջացնելով, իսկ ոմանց մոտ էլ՝ կասկածներ և տագնապ։

Ցանկանում եմ հստակ, մեկ անգամ ևս ու ընդմիշտ արձանագրել՝ այս շարժումը նո՛ր է սկսում, և եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է»,- ասել է Գալստանյանը՝ տեղեկացնելով, որ իր ակտիվ պայքարի շրջանը վերսկսելու է հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18:30-ին՝ Հանրապետության հրապարակում:

Related posts

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան