Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառերին. վարորդի վիճակը միջին ծանրության է

Հունիսի 8-ին՝ ժամը 16:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Հոռոմ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ պարզվել է, որ Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհի առաջին կմ-ին «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Պ., ծնված 1953 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին։

Վարորդը հոսպիտալացվել է Արթիկի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան