Աբդոլլահիանը Կուլեբայի հետ զրույցում հերքել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր փոխանցելու մասին տեղեկությունը

Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հիմնված է կողմերին զենք ուղարկելուց հրաժարվելու սկզբունքի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ հեռախոսազրույցում՝ հայտնել են Իրանի ԱԳՆ-ից:

«Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ մեր քաղաքականությունը հիմնված է երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու, հակամարտող կողմերին զենք ուղարկելուց հրաժարվելու, ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության վրա»,- նշել է Աբդոլլահիանը՝ հիշեցնելով, որ Թեհրանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել աջակցել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նախարարը Ուկրաինային կոչ է արել «ավելի զգույշ լինել՝ չընկնելու ծայրահեղական տրամադրված եվրոպացի քաղաքական գործիչների ազդեցության տակ»։

Աբդոլլահիանը ևս մեկ անգամ հերքել է Իրանից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր փոխանցելու մասին տեղեկությունը: Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է Իրանի և Ուկրաինայի ռազմական փորձագետների մասնակցությամբ տեխնիկական հանդիպումներ անցկացնել՝ առանց միջնորդների:

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ