Ինքնաճանաչումը՝ իրավունքների պաշտպանության գրավական

Գյումրիում մեկնարկել է եռօրյա դասընթաց հյուսիսային 3 մարզերի՝ հաշմադամություն ունեցող 31 կանանց ու աղջիկների համար, գենդերային հավասարության եւ հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքներ թեմայի մասին «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում:Այն իրականացնում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող եւ «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի եւ բռնության» ծրագրի շրջանակներում: Ծրագրի առաջին փուլը վերաբերում էր ԶԼՄ ների աշխատանքին թե ինչպես ճիշտ լուսաբանել հաշմանդամություն ունեցող անձանց ու իրենց իրավունքները: Պարտադիր պայմաններից էր նա եւ, որ առաջին փուլում բանախոսները լինեին անձինք, որոնք հաշմանդամություն ունեին եւ խոսեին սեփական փորձից, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ:

Related posts

Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի