Պատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվան միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն է

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, Նավպլիոյի պատմական Սինտագմա հրապարակում կանցկացվի Խաղաղության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որի 2026 թվականի պատվավոր երկիրն է Հայաստանը։

Ինչպես հայտնել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը, միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Միջոցառման համակազմակերպիչներն են Նավպլիոյի քաղաքապետարանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արգոլիդայի ակումբը և Արգոլիդայի պոնտացիների «Պանայա Սումելա» միությունը։ Միջոցառմանը կմասնակցեն «Avetis Dance» հայկական պարային խումբը, Արգոլիդայի պոնտացիների «Պանայա Սումելա» միության պարային խումբը, Նավպլիոյի քաղաքային երգչախումբը, ինչպես նաև European Horizons-ը, Webster University Athens-ը և Ռոտարի ակումբները։

Միջոցառումն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հունաստանի ազգային հանձնաժողովի հովանու ներքո՝ Նավպլիոյի քաղաքապետարանի աջակցությամբ։

Related posts

Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները

Կրակովի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական GullivAir ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը