Սպանդարյան գյուղի այս ժայռին փորագրված սեպագիր արձանագրությունը մեզ է հասել ավելի քան 2800 տարի անց։ Յոթ տողանոց արձանագրությունը պատմում է Վանի թագավորության տիրակալ Արգիշտի Առաջինի արշավանքի և Կուլիաինի երկրի ու նրա կենտրոնական Դուրուբանի քաղաքի նվաճման մասին։