Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի և Ալեքսանդր Նովակի հանդիպումը: Կողմերը քննարկել են երկու երկրի առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը»,- ասված է Ադրբեջանի կառավարության հաղորդագրության մեջ:
Անդրադարձ է եղել արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում փոխգործակցության հարցերի:
Հանդիպման ավարտին Նովակը հրավիրել է ադրբեջանցի գործընկերներին մասնակցելու «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին, որը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 14-16-ը Մոսկվայում: