Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով հարակից միջոցառմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից:

Միջոցառումը, որը կազմակերպվել է Հնդկաստանի և Հունաստանի կողմից, միտված էր ապահովելու քննարկում տարբեր ոլորտներում արհեստական բանականության աճի հարցերի շուրջ. արհեստական բանականությունն աստիճանաբար ինտեգրվում է տնտեսություններին, հաղորդակցություններին և անվտանգության միջավայրին, և կարևորել է դրա զարգացման ու կիրառման ուղղորդումը՝ ի նպաստ խաղաղության, կայունության և մարդկային զարգացման։

Զեկույցներով են հանդես եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեխնոլոգիաների հարցերով բանագնաց Ամանդիպ Սինգհ Գիլը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և Զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ Իձումի Նակամիցուն:

Քննարկմանն անդրադարձել է արհեստական բանականության գործնական, այդ թվում՝ հակամարտությունների վաղ նախազգուշացման, հումանիտար կարիքների գնահատման, արբանյակային տվյալների վերլուծության, հումանիտար լոգիստիկայի, վերականգնման պլանավորման հնարավորություններին:

Related posts

Աչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանի Միլլի մեջլիսում հայտնել են Թուրքիայից Բաքվի դեմ տեղեկատվական արշավի մասին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ որևէ ռազմական գործողության. Պուտին