ԵՄ առաջնորդները չեն խնդրել Զելենսկուն մեղմացնել Թրամփի նկատմամբ հռետորաբանությունը. Politico

ԵՄ երկրների ղեկավարներն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն չեն դրդել քիչ քննադատել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ ուրբաթ հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

«Բրյուսելում առաջնորդների զրույցներին ծանոթ չորս ԵՄ դիվանագետի խոսքով՝ առաջնորդները որևէ ճնշում չեն գործադրել Զելենսկու վրա՝ մեղմելու Վաշինգտոնի կամ Թրամփի նկատմամբ հռետորաբանությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մինչդեռ հինգշաբթի Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ ԵՄ ղեկավարները պատրաստվում են Զելենսկու հետ մասնավոր քննարկումներում նրան խորհուրդ տալ խիստ չքննադատել ԱՄՆ վարչակազմի գործողությունները:

Related posts

Խցանված խաչմերուկ մուտք գործելու դեպքերով Ոստիկանությունն արդեն բազմաթիվ որոշումներ է կայացրել. ՆԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը