ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այսօր կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կազանում, որտեղ ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Նիկոլ Փաշինյանի` աշխատանքային այցի առաջին հանդիպումը եղել է իր ռուս պաշտոնակցի՝ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը:

Այսօր նիստը կշարունակվի ընդլայնված կազմով: Օրվա ընթացքում վարչապետի պաշտոնակատարը կայցելի նաև Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։

Related posts

Փաշինյանն արձագանքել է իշմար տալու ընդդիմադիր պատգամավորի խնդրանքին

TRIPP-ի շուրջ աժիոտաժը չի համապատասխանում իրականությանը․ Իրանում բավարարված են գործընթացի թափանցիկությամբ

Եվրահանձնաժողովը մտահոգված է Ռուսաստանում թոքային ժանտախտի հնարավոր բռնկմամբ