1956 թվականին Լենինականում՝ ծառայողի ընտանիքում, ծնվեց Ռոբերտ Ռաֆիկի Թորոսյանը՝ մարդ, որն իր ամբողջ գիտակցական կյանքում Սպիտակ բանակի առաջամարտիկներից էր: Տարբեր տարիներին Լենինականի շտապօգնության հիվանդանոցում զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ 2003 թվականից տնօրինել է Շիրակի մարզի «Գյումրու Շտապ բուժօգնության կայանը»: Ռոբերտ Թորոսյանի ղեկավարման տարիները կայանի զարգացման շրջաններից էին: