Ոստիկանությունը պարզաբանում է տարածել այսօր համացանցում տարածված՝ մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու տեսանյութի վերաբերյալ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր։