Անկախության տոնի առթիվ Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչները մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ այցելել են «Շիրակ» գերեզմանատան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենքի նահատակված հայորդիների հիշատակին:
Ծաղկադրման եւ պսակադրման արարողություն կատարել են նաեւ Գյումրու համայնքապետարանի ներկայացուցիչները, զինվորականներ եւ այլոք: