Հուլիսի կեսին մեկնարկել է Հ-32, Գյումրի-Կապս-Ամասիա Մ-1 հանրապետական նշանակության ավտոճանապարհի տասը կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածի հիմնանորոգումը պետական բյուջեի միջոցներով: Ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ամասիա, Բանդիվան, Ցողամարգ բնակավայրերով։