Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի

Աննա Կոստանյան 27.08.2021 - 18:26
27.08.2021 - 18:26 դիտում

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 27-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 4-5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները՝ հորդորում է ՀՀ ԱԻՆ-ը:

Հանրապետության տարածքում օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-30-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ