Ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում․ Արման Թաթոյան

Աստղիկ Խաչատրյան 11.08.2021 - 11:40
11.08.2021 - 11:40 դիտում

Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում: Ընդ որում, այս դեպքում կրակոցները հատուկ լուսարձակող են ու արվում են այնպես, որ տեսանելի լինի քաղաքացիական բնակչության համար` ահաբեկելու նպատակով: Այդ դեպքերում գիշեր ժամանակ հաճախ միացնում են բնակիչներին անհանգստություն պատճառող բարձր երաժշտություն, գորգոռում, այսինքն` կատարում են խուլիգանական արարքներ:

Նման ահազանգեր ստանում ենք 2020թ. դեկտեմբերից սկսած: Խոսքը այն գյուղերի մասին է, որոնց անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը միջազգային իրավունքի պահանջների կոպիտ խախտումներով տեղակայվել են պատերազմից հետո ու հատկապես 2021թ. մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժումներից հետո: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նշված ահազանգերի ուսումնասիրությունները վկայում են, որ ադրբեջանական կրակոցները դադարում են ՀՀ զինված ուժերի բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ գործողություններից հետո:

Արման Թաթոյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

🇦🇲, 🇬🇧, 🇷🇺
Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները…

Опубликовано Arman Tatoyan Среда, 11 августа 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ