Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն

Աննա Կոստանյան 2.08.2021 - 16:28
2.08.2021 - 16:28 դիտում

ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 2-ին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է չորս  զինծառայողի աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1623 աճյուն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ