Չեխական Բռնոյում ՌԴ հյուպատոսության շենքի վրա կետչուպ են լցրել

Աննա Կոստանյան 23.04.2021 - 13:15
23.04.2021 - 13:15 դիտում

Չեխական Բռնո քաղաքում անհայտ անձինք կետչուպ են լցրել Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության շենքի վրա: Դեպքի հետաքննությամբ զբաղվում է ոստիկանությունը, գրում է Brnensky Denik հրատարակությունը:

Հյուպատոսության վրա հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 23-ի գիշերը:

«Մենք ուսումնասիրում ենք գործն ուրիշի ունեցվածքին վնաս հասցնելու մասով»,-ասել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Պավել Շվաբը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Գամաչեկը հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին: Դիվանագետներին 48 ժամ էր տրվել երկրից հեռանալու համար:

ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան բողոքի նոտա է հղել Պրահային ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման պատճառով, այնուհետև Չեխիայի դեսպանին կանչել են ԱԳՆ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ