Ադրբեջանցի զինվորները պղծել են Արցախի Մատաղիսի Սբ Եղիշե եկեղեցին․ ՀՀ ՄԻՊ- ը կդիմի միջազգային կառույցներին

Հրաչ Սահակյան 27.03.2021 - 21:22
27.03.2021 - 21:22 դիտում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինվորականները վանդալիզմի ենթարկում Արցախի Մատաղիսի 19-րդ դարի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին։

«Ադրբեջանական զինվորականները (համազգեստի վրա բացահայտ է նաև թուրքական դրոշի առկայությունը) այս տեսանյութում ցինիզմով անարգանքի, վանդալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին` բացահայտ ցուցադրելով եկեղեցին դիտավորյալ անարգելը ու ակնհայտ իմանալով, որ եկեղեցին հայկական է»,- այս մասին գրել է Թաթոյանը։

Նա հայտնել է, որ տեսանյութում նրանք մինչև եկեղեցի մուտք գործելը ասում են հետևյալը. «Եկեք, հիմա մտնենք սրանց (նկատի ունի՝ հայերի-խմբ.) եկեղեցի, որտեղ ես արդեն նամազ եմ արել»։

Եկեղեցի մուտք գործելուց հետո էլ ասել են. «Սա հայերինն է, այստեղ ամեն ինչ հայերինն է, պոկել ենք»։

«Ակնհայտ է, որ սա թե´ էթնիկ, թե´ կրոնական հիմքով բացահայտ ատելությամբ կատարված արարք է: Ընդ որում, խոսքը ոչ թե առանձին ինչ-որ դեպքի մասին է, այլ սա Արդբեջանում տարիների ատելության ու թշնամանքի համակարգված քաղաքականության արդյունքն է, որ շարունակվում է նաև ներկայում»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը:

 

Սույն դեպքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնելու է միջազգային մարմիններին` նշելով, որ այն հերթական ապացույցն է, որ Արցախում հայերի նկատմամբ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն:

Արման Թաթոյանը գրառմանը կից նաև շնորհակալություն է հայտնել Վահրամ ավագ քահանա Մելիքյանին` եկեղեցին նույնացնելու հարցում աջակցելու համար, ինչպես նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Մարիամ Մելքոնյանին՝ ճշգրիտ թարգմանության հարցում աջակցելու համար:

 

Սա Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին է (19-րդ դար):

Ադրբեջանական զինվորականները (համազգեստի վրա բացահայտ է նաև թուրքական դրոշի առկայությունը) այս տեսանյութում ցինիզմով անարգանքի, վանդալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին` բացահայտ ցուցադրելով եկեղեցին դիտավորյալ անարգելը ու ակնհայտ իմանալով, որ եկեղեցին հայկական է: Տեսանյութում նրանք ասում են հետևյալը.

Մինչև եկեղեցի մուտք գործելը. «Եկեք, հիմա մտնենք սրանց (նկատի ունի՝ հայերի) եկեղեցի, որտեղ ես արդեն նամազ եմ արել»։

Եկեղեցի մուտք գործելուց հետո. «Սա հայերինն է, այստեղ ամեն ինչ հայերինն է, պոկել ենք»։

Ակնհայտ է, որ սա թե´ էթնիկ, թե´ կրոնական հիմքով բացահայտ ատելությամբ կատարված արարք է: Ընդ որում, խոսքը ոչ թե առանձին ինչ-որ դեպքի մասին է, այլ սա Արդբեջանում տարիների ատելության ու թշնամանքի համակարգված քաղաքականության արդյունքն է, որ շարունակվում է նաև ներկայում:

Սույն դեպքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի միջազգային մարմիններին` նշելով, որ այն հերթական ապացույցն է, որ Արցախում հայերի նկատմամբ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն:

Հ.Գ. Շնորհակալություն Տեր Վահրամին (Վահրամ ավագ քահանա Մելիքյան / Fr. Vahram Melikyan) եկեղեցին նույնացնելու հարցում աջակցելու համար, ինչպես նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Մարիամ Մելքոնյանին (Mariam Melkonyan)` ճշգրիտ թարգմանության հարցում աջակցելու համար:

Опубликовано Arman Tatoyan Суббота, 27 марта 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ